որոնել
սեղմիր Enter որոնելու համար

Backbone Branding-ը հինգ Pentawards մրցանակ է շահել Շանհայում

Հոկ 4

մեկնաբանել

1648 դիտում

Բրիջիտ Եվրարդ ( Pentawards մրցանակի հիմնադիր), Մարիամ Հակոբյան և Ստեփան Ազարյան Backbone Branding ստուդիա

Սեպտեմբերի 23-ին  Շանհայում կայացավ Pentawards  փաթեթավորման դիզայնի մրցույթի 10-րդ մրցանակաբաշխությունը: Հայտարարվեցին 2016 թվականի հաղթողները, որոնց թվում են նաեւ հայկական Backbone Branding ստուդիայի հինգ աշխատանքները:

 

 

Մարքեթինգային ոլորտի առաջատար լրատվական Advertising Age  նկարագրում է նշում է, որ Pentawards-ը դիզայնի աշխարհի Օսկար-ն է:

 

Pentawards-ում տարբեր տարիների մրցանակների են արժանացել այնպիսի հայտնի բրենդեր, ինչպիսիք են «Johnnie Walker»-ը, «Milka»-ն, «Pepsi»-ն, «Dove»-ը, «Absolut»-ը, «Coca Cola»-ն և այլն:

 

Backbone Branding ստուդիան միակն է, որ ներկայացրել է Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթին: Այս տարի Pentawards-ում Backbone Branding-ը ներկայացրել էր 5 աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրն էլ մրցանակների արժանացան:

Մրցույթին ներկայացվել են հետեւյալ աշխատանքները՝

  1. Siya – Ոսկի` «Ըմպելիքներ» անվանակարգում
  2. Day & Night – Ոսկի` «Շքեղություն» անվանակարգում (կոնցեպտ)
  3. SIS – Արծաթ` «Ըմպելիքներ» անվանակարգում
  4. Squeeze & Fresh – Արծաթ` «Ըմպելիքներ» անվանակարգում (կոնցեպտ)
  5. MØS Gastronomic Smart & Casual Milk – Բրոնզ` «Ըմպելիքներ» անվանակարգում

 





Հիշեցնենք՝ Backbone Branding-ը բրենդինգի և փաթեթավորման դիզայնի մասնագիտացված ստուդիա է: Հիմնվել է 2010 թվականին և արդեն 6 տարի շարունակ ակտիվ համագործակցում է տեղական և արտասահմանյան պատվիրատուների հետ: Կազմակերպությունն արժանացել է ավելի քան 30 միջազգային մրցանակների, որոնց թվում կա արդեն 7 Pentawards մրցանակ: