որոնել
սեղմիր Enter որոնելու համար

Հայաստանը կարող է մասնակցել WOW DONE AWARDS 2016 –ին

Փետ 2

մեկնաբանել

2490 դիտում

WOW DONE AWARDS-ի մրցութային մասը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին

WOW DONE AWARDS 2016 մարքեթինգի ու թվային հաղորդակցության միջազգային փառատոնը առաջատարներից է ոլորտում, որը տեղի կունենա մարտի 17-ին եւ 18-ին Կիեւում:  Մինչեւ փետրվարի 19-ը փառատոնը հայտեր է ընդունում մասնակցության համար: Հայաստանը եւս կարող է դիմել:

 

Այս փառատոնը ոլորտի Must have-երից են անվանում. PR, թվային  ու գովազդային գործակալությունները, մարքեթինգային սերվիսները, հաղորդակցության շուկայի մյուս մասնակիցները ներկայանում են փառատոնին` կիսվելով սեփական փորձառությամբ:

 

WOW DONE AWARDS-ի մրցութային մասը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին:  Փառատոնին համատեղ կաշխատեն ժյուրիի երեք անկախ խումբ, որոնց շարքերում կլինեն ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետները:

 

Փառատոնի շրջանակներում կկայանա նաեւ Best Marketing Practices կոնֆերանսը, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի ակտուալ թեմաները:

 

Հղում՝ http://non-media.com/ru/