Banks.am

Bravo.am - օնլայն 2009 թվականից

Bravo.am կայքը Մեդիամաքս Ինտերնետ հոլդինգի ամենաթարմ, ամենաերիտասարդական եւ ամենադինամիկ զարգացող ինտերնետ նախագծերից է: Այն լուսաբանում է թեմաներ, որոնք առաջին հերթին հետաքրքիր են երիտասարդներին եւ հոգով երիտասարդներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են մշակույթով, հայկական եւ համաշխարհային շոու-բիզնեսի վերջին ամենաթարմ լուրերով: Մեր այցելուների մեծամասնությունը 15-ից 30 տարեկան երիտասարդներն են:

Bravo.am կայքը իր տեսակով միակն է Հայաստանում եւ արդեն ամենաճանաչվածը Entertainment անվանակարգում:

Դրա մասին է վկայում այն, որ գործունեության ընդամենը 4 ամսվա ընթացքում կայքի օրական այցելուների թիվը հասնում է 2.500-ի:

Bravo.am կայքի այցելությունների մասին կարող եք դատել google.com/analytics-ի վիճակագրական տվյալներով:

Bravo.am կայքի ապրիլ ամսվա այցելուների քանակը կազմել է 66.024:

- այցելուների 80-95% Հայաստանից են;

վիճակագրական տվյալները թարմացվում են ամեն ամիս:

Վիճակագրությանը դուք կարող եք հետեւել նաեւ Circle.am կայքի համապատասխան բաժնում. http://www.circle.am/?cat=entertainment&for=today&by=visits:

Այնպես որ, եթե ունեք ապրանք կամ ծառայությունների առաջարկ Bravo.am կայքի թիրախային խմբի համար, ապա սա հենց այն տեղն է ինտերնետում, որտեղ անհրաժեշտ է տեղադրել ձեր գովազդը:

Ներկայացնում ենք գովազդի տեղերը եւ գները Bravo.am կայքում:

Քանի որ այս կայքի գովազդային տեղերի մեծ մասն արդեն զբաղված է, նախապես կապվեք մեզ հետ` ճշտելու համար, թե երբ հնարավոր կլինի ձեր ընտրած տեղում տեղադրել գովազդը: Մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք եւ կօգնենք կողմնորոշվել ձեզ:

Երկարաժամկետ գովազդային պայմանագիր կնքելու դեպքում (6 ամիս եւ ավելին), հնարավոր են զեղչեր, իսկ բանների պատրաստման եւ թարմացման արժեքը մտնում է պայմանագրի գնի մեջ:

Այսքանը. հիմա կարող եք ընտրել տեղը ձեր գովազդի համար:

Գլխավոր էջ

Այս էջում կան 3 բաններային տեղեր.

A, B, C – այս բաններները միջանցիկ են եւ երեւում են բոլոր էջերում:

D - այս տեղը երեւում է միայն առաջին էջում:

Գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ-ը եւ 50% ռոտացիոն են:

Թարմ նորությունների էջ

Բացի A, B,C, բաններներից, այս էջում կա եւս 1 գովազդային տեղ` E:

Գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ-ը եւ 50% ռոտացիոն են

Տեսահոլովակների բաժին (Videos)

Բացի A, B,C, բաններներից, այս էջում կա եւս 1 գովազդային տեղ` F, որը տեղադրված է գլխավոր տեսահոլովակի ներքեւի մասում:

Նորության էջ

Յուրաքանչյուր նորության էջում կա եւս 1 բաններային տեղ` G: Այն երեւում է նորության ներքեւի մասում:

Պրոմո ֆոնային բլոկ

Bravo.am–ի կայքի ամենաօրիգինալ եւ ուշադրություն գրավող գովազդային տարածքն է: Կայքի ամբողջ ֆոնային մասը կարող է դառնալ ձեր գովազդային տարածքը: Այն երեւում է բոլոր էջերում. սա աննախադեպ լուծում է հայկական ինտերնետում:

Այս տարբերակը շատ էֆեկտիվ է պրոմո-ակցիաների, միջոցառումների ազդագրերի եւ կարճաժամկետ գովազդային ակցիաների ժամանակ:


Մինչ մեզ հետ կապվելը ծանոթացեք նաև պայմանագրին` ձեր հնարավոր հարցերը հստակեցնելու համար:

Bravo.amբեռնել պայմանագիրը (Word Format)

Եթե արդեն կողմնորոշվեցիք` որ տեղում կուզենաք տեսնել ձեր գովազդը Bravo.am կայքում, ապա ժամանակն է կապվել մեզ հետ: