|
Ամենահասարակը եւ շատ դեպքերում ամենաարդյունավետը սովորական ստատիկ գրաֆիկական բաններներն են (jpeg, gif), կամ թեթեւ անիմացիայով (GIF ֆորմատով): Նման բանների գլխավոր առավելությունն այն է, որ այն թեթեւ է եւ կայքը բացելուց արագ է ցուցադրվում: Հիշեք, որ Հայաստանում դեռեւս ոչ բոլորն ունեն իսկապես արագ ինտերնետ, եւ ծանր բանների դեպքում այցելուն կարող է չհասցնել տեսնել գովազդը:
Երբեմն գովազդատուները պնդում են, որ գովազդը լինի կինոյի նման` շատ տեղեկատվությամբ, նկարներով եւ այլն: Իհարկե, լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է պատրաստել ծավալուն եւ հատուկ էֆֆեկտներով բաներ, բայց հավատացեք` դրա անհրաժեշտությունը 90% դեպքերում չկա:
Անիմացիոն Flash կամ Java տեխնոլոգիաներով բաններներ, ինչը թույլ է տալիս ստեղծել շարժական նկարներով եւ տեքստերով բաններներ, հնարավոր է նաեւ ավելացնել ձայնային էֆֆեկտներ:
Բաններների ռոտացիոն ցուցադրում. Մեդիամաքսի բոլոր կայքերում բաններները ցուցադրվում են ռոտացիոն տարբերակով, քանի որ գովազդատուների թիվն աճում է եւ առաջանում է գովազդային տեղերի պակաս:
Բաններների քանակային ցուցադրում. գովազդատուն վճարում է, օրինակ, բանների 1000 ցուցադրության համար, կամ քլիքերի կոնկրետ քանակի համար: Այս տարբերակը Հայաստանում դեռեւս տարածված չէ, եւ քիչ գովազդատուներ են ցանկանում նման տարբերակով աշխատել:
Հուսով ենք` այս տեղեկությունները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել ինտերնետում գովազդային արշավ ծրագրելիս: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել ձեզ:
|