eng


Auto.am

Auto.am - օնլայն 2003 թվականից

Auto.am-ը (Հայաստանի Ազգային Ավտոպորտալ) հայկական ինտերնետի ամենահաջողված ինտերնետային նախագծերից է, սկսել է գործել 2003 թվականին:

Auto.am-ը առաջին հայկական ինտերնետ պորտալն է, որն իր այցելուների մշտապես աճող քանակի եւ տեխնիկական աննախադեպ լուծումների շնորհիվ վաստակել է ավտոսիրողների եւ գովազդատուների ուշադրությունը:

Վստահ կարելի է ասել, որ մասնագիտացված ուղղվածության կայքերից Auto.am-ը Հայաստանում ամենապահանջված կայքն է:

Դրան նպաստում են մի քանի հանգամանքներ. կայքում մշտապես տարվում են կատարելագործման աշխատանքներ, միշտ արձագանքում ենք մեր այցելուների առաջարկներին եւ խնդրանքներին, իսկ այն, որ ավտոմեքենաներով Հայաստանում հետաքրքրվում են գրեթե բոլորը, հայտնի է բոլորին:

Auto.am կայքի պահանջվածության եւ այցելուների կողմից մեծ ուշադրության մասին են վկայում google.com/analytics եւ Circle.am ծառայություններ վիճակագրական տվյալները, որոնք մենք պատրաստ ենք տրամադրել գովազդատուներին:

Այնպես որ, եթե ունեք ապրանքի կամ ծառայությունների առաջարկ Auto.am կայքի թիրախային խմբի համար, ապա սա հենց այն տեղն է ինտերնետում, որտեղ անհրաժեշտ է տեղադրել ձեր գովազդը:

Ներկայացնում ենք գովազդի տեղերը եւ գները Auto.am կայքում:

Քանի որ այս կայքի գովազդային տեղերի մեծ մասն արդեն զբաղված է, նախապես կապվեք մեզ հետ` ճշտելու համար, թե երբ հնարավոր կլինի ձեր ընտրած տեղում տեղադրել գովազդը: Մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք եւ կօգնենք կողմնորոշվել ձեզ:

Երկարաժամկետ գովազդային պայմանագիր կնքելու դեպքում (6 ամիս եւ ավելին), հնարավոր են զեղչեր, իսկ բանների պատրաստման եւ թարմացման արժեքը մտնում է պայմանագրի գնի մեջ:

Այսքանը. հիմա կարող եք ընտրել տեղը ձեր գովազդի համար:

Գլխավոր էջ

Այս էջում կան 7 բաններային տեղեր.

A, B, C, D, E, F, F2 – այս բաններները միջանցիկ են եւ երեւում են բոլոր էջերում:

Գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ-ը եւ 50% ռոտացիոն են:

Ավտոմեքենաների որոնման արդյունքների էջ

Այս էջում բացի A,B,C,E,F բաններային տեղերից կա եւս 1 տեղ` G. այս գովազդը երեւում է բոլոր տիպի որոնման արդյունքների դեպքում:

Գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ-ը եւ 50% ռոտացիոն են:

Մեքենաների ցուցադրման էջ

Այս էջը նույնպես ամենաայցելվող էջերից մեկն է: Մեքենաների հայտարարությունների դիտման ժամանակ, անմիջապես ներքեւում կա եւս 1 գովազդային տեղեր` H.

Մեքենաների մեծացված լուսանկարների ցուցադրման pop-up էջ

Այս էջում ցուցադրվում են հայտարարությունների մեծացված լուսանկարները: Էջի վերեւի աջ մասում գտնվում է I բաններային գոտին:

Մինչ մեզ հետ կապվելը ծանոթացեք նաև պայմանագրին` ձեր հնարավոր հարցերը հստակեցնելու համար:

Auto.amբեռնել պայմանագիրը (Word Format)

Եթե արդեն կողմնորոշվեցիք` որ տեղում կուզենաք տեսնել ձեր գովազդը Auto.am կայքում, ապա ժամանակն է կապվել մեզ հետ: