Մեդիամաքս մեդիա ընկերություն

Ինտերնետային գովազդ

Ի՞նչու գովազդվել ինտերնետում. ինտերնետը Հայաստանում ամենաարագ զարգացող մեդիա տարածքն է, որտեղ կարելի է գտնել ձեզ հետաքրքրող թիրախային խումբը. մարդկանց, որոնց համար նախատեսված է ձեր ապրանքը կամ ծառայությունը:

Ի՞նչ է բանները. Բանները գրաֆիկական պատկեր է, որը կարող լինել ինչպես ստատիկ, այնպես էլ անիմացիոն (Flash կամ GIF տեխնոլոգիաներով): Որոշ դեպքերում օգտագործվում են նաեւ վիդեո-էլեմենտներ, օրինակ Itel.am կայքի աջ մասում: Բանների վրա քլիք անելով` տեղափոխվում եք գովազդատուի կայք կամ գովազդին նվիրված հատուկ էջը: