|
Մենք Մեդիամաքսն ենք` Հայաստանի առաջատար մեդիա ընկերություններից մեկը, որն արդեն 11 տարի հաջողությամբ աշխատում է ավանդական եւ նոր մեդիաների ոլորտում: 2003 թվականին մենք արեցինք առաջին քայլերը հայկական ինտերնետում, իսկ այսօր արդեն ունենք հաջողված նախագծերի պատկառելի հավաքածու:
Մեր բոլոր ինտերնետային նախագծերին մոտենում ենք չափազանց պատասխանատու կերպով: Գործընկերներից շատերի հետ ընկերացել ենք, ձեռք ենք բերել նրանց վստահությունը, ինչն էլ համարում ենք մեր ամենագլխավոր ձեռքբերումը:
Մեր նախագծերին մոտենում ենք որպես կենդանի էակների, որոնց մասին պետք է մշտապես հոգալ ու զարգացնել, ուղղել հնարավոր բացթողումները: Փորձում ենք միշտ համբերատար լսել ու պատասխանել մեր կայքերի այցելուների արձագանքներին, աշխատում ենք բավարարել նրանց խելամիտ ցանկություններն ու պահանջները:
Մեր կայքերի այցելուների համախառն ամսական քանակը աճում է միջինը 30%-ով եւ այժմ կազմում է ավելի քան 260.000 այցելու: Այցելուների նման հզոր “բանակի” շնորհիվ Մեդիամաքսի ինտերնետ-նախագծերը ամենամոնետիզացված կայքերն են Հայաստանում:
|